Սևակ Ամրոյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որտեղ նկարահանվել են Հասմիկ Կարապետյանը որդու հետ և այլ ուշագրավ կերպարներ


Սևակ Ամրոյանը բավականին սիրված է հանրոթյան կողմից։ Երգչին հազարավոր օգտատերեր են հետևում համացանցային հարթակներում։

Վերջերս էլ Սևակն ամուսնացավ և է՛լ ավելի հետաքրքրություն առաջ բերեց իր անձր և արդեն ընտանիքի նկատմամբ։ Երգիչը շարունակում է աշխատանքային ակտիվ գործունեությունը և ներկայացրել է հերթական գեղեցիկ ստեղծագործությունը։ Նա հանդես է եկել նոր երգի պրեմիերայով, որը կոչվում է «Քո օրհնանքով»։

Նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին։ Այս գեղեցիկ ստեղծագործության բառերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը, իսկ երաժշտությունը պատկանում է Արփի Շահնուբարյանին։ Տեսահոլովակը նույնքան գեղեցիկ է, որքան երգն ամբողջությամբ։

Տեսահոլովակում հանդես են եկել մայրիկներ․ Հասմիկ Կարապետյանը որդու հետ, Դեր Հովան մայրիկի հետ, իսկ հոլովակի ավարտին կարելի է տեսնել նաև Սևակ Ամրոյանին մայրիկի հետ ջերմ գրկախառնված։

Այս գեղեցիկ և անչափ ջերմ ստեղծագործությունն առաջարկում ենք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: