Վաղ առավոտը սկսենք յուրահատուկ սուրճով։ Առավոտյան նախաճաշի լավագույն ուղեկիցները սուրճը և նարնջի հյութն է։ Իսկ եթե ավելացնենք նաև ա՞ղ։ Այո, դա հնարավոր է։ Ինչ ասես կարելի է պատկերացնել, բայց ոչ աղի սուրճ։
Այնուամենայնիվ, աղն իսկապես յուրահատուկ համ է հաղորդում այս սուրճին։ Անպայման փորձեք այն։Ներկայացնում ենք հետաքրքիր բաղադրատոմսը։
Ինչ է անհրաժեշտ սուրճի համար
1,5 թեյի գդալ մանր կտրատած նարնջի կեղև
1 թեյի գդալ նարնջի հյութ
1 թեյի գդալ շաքարավազ կամ շաքարի փոշի
1 պտղունց աղ
Աղացած սուրճ և ջուր՝ սովորականի պես
Պատրաստման եղանակը
Ջազվեի մեջ լցնել աղ, շաքարավազ կամ շաքարի փոշի և աղացած սուրճ, վրան լցնել տաք ջուր և եփել՝ չհասցնելով մինչ եռալը։ Երբ սուրճը բարձրանա, հանել կրակից, ավելացնել նարնջի հյութը, մանր կտրատած նարնջի կեղևը և թողնել, որ թրմվի։
Թրմվելուց հետո լցրեք բաժակի մեջ՝ ցանկության դեպքում քամելով։