Երեկ համացանցը ողողված էր ՊՆ ղեկավարի և նրա նախկին աշխատակցուհի, մամլո քարտուղար Արմինե Մուրադյանի հարսանեկան լուսանկարներով։ Ըստ շրջանառվող լուրերի հարսանյաց խնջույքին ուրախ պարեղանակներ չեն հնչել, այլ դասական և էստրադային երաժշտություն։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ նորապսակներն իրենց հարսանեկան տանգոն պարել են Հայկոյի երգերից մեկի ներքո։ Այն շատ գեղեցիկ և հուզիչ է ստացվել։

Հարսնացուն՝ Արմնեն, գեղեցիկ և նուրբ տեսք է ունեցել։ Զույգը պսակադրվել է Գեղարդի եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը կազմակերպվել է Փարավոն ռեստորանային համալիրում։ Խնջույքը վարել է Խորեն Լևոնյանը։

Հրավիրված են եղել բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր սիրով ններկա են գտնվել գործընկերոջ, ընկերոջ կյանքի կարևորագույն իրադարձությանը և կիսել ուրախությունը։

Մեր շնորհավորանքներն ենք հղում նորապսակ զույգին և հարատև երջանկություն մաղթում։ Իսկ հարսանեկան տանգոն կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։