Սոնա Եսայանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ ծանոթացեք նրա նոր աշխատանքին և գնահատեք


Պարուհի Սոնա Եսայանը, ով դերասան, հումորիստ Գրիգի սիրելին է և կինը, աշխատանքային ակտիվ գործընթացի մեջ է։

Տաղանդավոր պարուհին ունի պարի իր սեփական դպրոցը և պարի ոլորտում իրեն կարողացել է դրսևորել որպես պրոֆեսիոնալ և լավագույններից մեկը։

Նրան վստահում են տեսահոլովակներ, կարևոր միջոցառումներ և այլն։ Սոնան նաև քայլեր է կատարում երգարվեստում։ Նա արդեն մի քանի անգամ տեսահոլովակ է թողարկել։ Նրա երկրպագուները Սոնային հավանում են նաև երգելիս։ Նրան հազարավոր օգտատերեր են հետևում և սիրում ու բարձր գնահատում այն, ինչ կատարում է տաղանդավոր պարուհին։

Եվ ահա Սոնա Եսայանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Այն կոչվում է՝ Կգնամ։ Այն մեղեդային, տխուր և անպատասխան սիրո մասին է։ Պարուհին և արդեն նաև երգչուհին նոր տեսահոլովակում ներկայացել է մի քանի տեսարաններում, որտեղ փայլել է իր տեսքով։

Սոնա Եսայանի նոր տեսահոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: