Սիրտս տակն ու վրա արեց. Լիլիթ Հովհաննիսյանի հուզիչ գրառումը


Սիրված  երգիչ Միշային ճանաչում և նրանով հիանում են բոլորը։ Տղան իր տաղանդի շնորհիվ գերում է հանդիսատեսին և շարունակում հանդես գալ նորանոր ստեղծագործություններով։ Ակնհայտորեն նա մեծ ապագա ունի և դա տեսանելի է։

Օրերս երիտասարդ երգիչը կատարել է Լիլիթ Հովհաննիսյանի Հին ճանապարհով երգը։ Միշան հոլովակին կից հուզիչ գրառում է կատարել, որտեղ մասնավորապես նշված է․ «Ես դառնում եմ դեպի իմ տուն այն հին ճանապարհով․․․»։

Հատկապես այս օրերին, երբ Արցախի շուրջ  այսչափ խժդժություններ կան, երգն ուղղակի սրտեր է հասնում և դիպչում ամենանուրբ լարերին։

Հոլովակով պատմություններ բաժնում կիսվել է նաև Լիլիթ Հովհաննիսյանը։ Երիտասարդ երգչի կատարումը խորապես հուզել է երգչուհուն։

Հոլովակը Լիլիթ Հովհաննիսյանը մակագրել է․ «Հատկապես այս օրերին արցախցի Միշայի շուրթերից էս երգը լսելը հոգիս տակնուվրա արեց»։

Երգն այնքան ակտուալ է այս օրերի համար։ Վարը կցված տեսանյութում առաջարկումենք այս ամենի մասին իմանալ ավելին ու մանրամասն։


Понравилась статья? Поделиться с друзьями: