Հռիփսիմե Ելինյան, Գրիգոր Դանիելյան ամուսնական զույգը հանրության կողմից սիրված է։ Արտիստները գեղեցիկ ընտանիք ունեն, որտեղ մեծանում են 2 որդի։ Նրանք հրաշալի օրինակ են երիտասրադների համար։

Գրեթե միշտ միասին են հանդես գալիս։ Նրանց զույգերգերը հենց իրենց սիրո վերաբերյալ է, որոնք սիրով ներկայացնում են հանրությանը։

Եվ ահա ամուսինները նոր ստեղծագործությներկայացել, որն անմիջապես սիրվել է շատերի կողմից։ Նոր երգի պրեմիերան սպասված էր, քանի որ երկրպագուները հաճախ էին գրում, որ անհմաբեր սպասում են նոր զուգերգին։

Գրիգորի և Հռիփսիմեի նոր երգը կոչվում է «Սիրո բառարան»։ Երգի խոսքերը և երաժշտությունը պատկանում են Գրիգոր Դանելյանին։ «Սիրում եմ քեզ ու կապ չունի, որ սերս հոմանիշ չունի։

Դու թաքնված ես ուղեղիս ամեն ծալքում, քեզ հորինել են ինձ համար, ամենաթանկն ես իմ կյանքում», — հնչում են երգի բառերում։ Շնորհավորում ենք արտիստներին և ստեղծագործ միտք մաղթում։ Արևով լեցուն և գույներով հարուստ գեղեցիկ այս տեսահոլովակը դիտեք վարը։