Սիրուշոն այն երգչուհիներից է, ով հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ դեռ վաղ տարիքից։ Նրա մայրը՝ երգչուհի և սիրված արտիստուհի Սյուզան Մարգարյանը իր միակ զավակին իր հետ տանում էր հյուրախաղերի, համերգների, տարաբնույթ միջոցառումներ։
Եվ իր միակ երեխան, ում վիճակված էր լույս աշխարհ գալ, մեծանալ, կրթվել և դաստիարակվել արվեստագետների ընտանիքում, ապագայի այլ ուղի ուղղակի չէր կարող ընտրել։
Հայրը՝ դերասան Հրաչյա Հարությունյան է, ով դստերն իր հետ տանում էր թատրոն, կինո և մասնակցում մշակութային գրեթե բոլոր իրադարձություններին։ Եվ փոքրիկ Սիրուշոն մեծացավ մշակութային ու ստեղծագործ միջավայում և այսօր տաղանդավոր երգչուհին հիացնում է իր արվեստով բոլորին։
Նա հայտնի է ոչ միայն իր հայրենիքում, այլև երկրի սահմաններից դուրս։ Նրան սիրում են և վայելում իր մեկը մյուսից գեղեցիկ ստեղծագործությունները։ Օրերս երգչուհին իր լսարանի հետ կիսվել է ընտանեկան արխիվային լուսանկարերով։
Դրանք Սյուզան Մարգարյանի երիտասարդ տարիքում արված նկարահանումներց մի փոքրիկ հատված է, որին նաև մասնակցում էր Սիրուշոն, ով լուսանկարներին կից նշել է, որ մայրիկի հետ ինքն ամենուր էր՝ անգամ նկարահանումների։