Սիրուշոն պահպանում է ակտիվությունը սոցտիրույթում և շարունակում հետևորդներին ներկայացնել իր բուռն աշխատանքային գործունեությունը և թե ինչպես է մեծ զբաղվածության հետ միասին կարողանում նաև ժամանցը կազմակերպել ընտանիքի հետ։
Երգչուհին երեք երեխաների մայր է և հաճախ է նրանց մասնակցությամբ հրապարակումներ կատարում, սակայն երեխաների դեմքը հանրայնացնել չի ցանկանում։
Այս օրերին, երբ Երևանում եղանակը տեղումնառատ է և ձմեռային զբոսանքների, ժամանցի ու զվարճանքի համար բարենպաստ, Սիրուշոն առիթը բաց չի թողել ընտանիքի հետ միասին զվարճանալ ձնառատ Երևանում։
Նա ինսթագրամյան պատմություններ բաժնում մի քանի ուշագրավ կադրեր է հանրայնացրել և ցույց տվել հանրությանը, թե ինչպես են ձնեմարդ պատրաստել որդիների հետ։ Երեխաների համար այն իսկական տոն է եղել։
Նրանք իրենց հետ վերցրել էին նաև շնիկին, սակայն փոքրիկ Զաբելը կադրերում չի երևացել։ Երգչուհու հանրայնացրած մի քանի կադրեր սիրով ներկայացնում ենք նյութին կից։