Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժը մեկ անգամ ևս համայն մարդկությանը ցույց տվեց, որ ժամանակն է սթափվելու, որ մեկ օր ուղղակի ամեն բան կարող է ավիրվել և դա այնքան անսպասելի կարող է լինել։
Եվ միակ բանը, որ կարելի է մշտապես կատարել, դա միմյանց սիրելն է։ Սեր տվեք միմյանց, մարդի՛կ, և մի փոքր ավելի սիրեք։
Թուրքիայի և Սիրիայի կադրերը սիրտ մաշող են՝ հատկապես երեխաների մասնակցությամբ կադրերը։ Փլատակների տակից զույգ գեղեցիկ ու անմեղ աչուկներով նայող երեխաները, որոնք ուղղակի փրկություն են աղերսում, բանական մարդու սիրտը կտոր-կտոր է լինում։
Համացանցային տիրույթում նման կադրերը, ցավոք սրտի, շատ են։ Եվ օրերս էլ փրկարարները հերթական փոքրիկին են դուրս բերել փլատակների տակից։
Փոքրիկը դուրս է եկել և անմիջապես խաղացել ու ժպտացել։ Այս մասին պատմող տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։