Այսօր դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանը բավականին ուշագրավ գրառում է արել: Դիմելով նախկին իշխանության, ինչպես ինքն է բնորոշում, «շնիկներին»՝ դերասանը հայտնում է, որ իր մայրը ամենևին էլ ծերանոցում չէ:
Վերջերս այդպիսի տեղեկատվություն էր սկսել շրջանառվել համացանցային տարբեր հարթակներում: Դերասանը հավաստում է, որ մայրն իրենց հետ է ապրում, իրենց տանը, այլ ոչ թե ծերանոցում: Ս. Դանիելյանի կարծիքով, եթե մարդիկ մայր ունենային, այդօրինակ սուտ ու կեղծ լուրեր չէին հորինի ու տարածի:
Դերասանը գրառումն ավարտել է ««Բնիկներ» ջան» արտահայտությամբ՝ ակնարկելով իր մասին այդօրինակ լուրեր տարածողների մասնակցությունը վերջերս գլուխ բարձրացրած ակցիային, որը պայմանականորեն սկսել են «Բնիկների» ակցիա անվանել:
Հայտնի է, որ դերասանը մշտապես համարձակ ու խիստ քննադատություններով է հանդես գալիս՝ տարբեր խնդրահարույց սուր անկյունների անդրադառնալով: Վերջին շրջանում նա հոլովակներ էր ներկայացնում՝ պարոդիայի միջոցով ծաղրելով Մ. Մինասյանի հոլովակների բովանդակությունը:
Իր համարձակ ելույթների ու ներկայացումների պատճառով դերասանը հաճախ է թիրախավորվում: