Երգչուհի Սիլվա Հակոբյանը երկրորդ անգամ մայրանալուց հետո սոցհարթակներում պասիվ է, սակայն ակտիվ աշխատանքային գործընթաց է վարում․ նա ոչ միայն ներկայացնում է նոր ստեղծագործություններ, այլև ակտիվորեն մասնակցում տարատեսակ միջոցառումների։
Երգչուհին ավագ դստեր մասնակցությամբ հաճախ է հրապարակումներ կատարել և փոքրիկ Միլային արդեն ճանաչում են երգչուհի մայրիկի բոլոր երկրպագուները և անհամբեր սպասում նոր հրապարակումների։
Սիլվա Հակոբյանը երկար դադարից հետո հանրայնացրել է երկրորդ դստեր՝ փոքրիկ Սառայի հերթական լուսանկարները։ Սառան դարձավ հինգ ամսական։ Սիլվան նաև ընտանեկան մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ Միլան փոքրիկ քույրիկի հետ խաղում է և ուրախանում։
Սիլվան մի առիթով նշել էր, որ Միլան շատ է սիրում փոքրիկ քույրիկին և չի խանդում, անգամ փորձում է օգնել մայրիկին փոքրիկի խնամքի հարցում։
Այս մասին մանրամասն, ինչպես նաև ընտանեկան մի քանի այլ լուսանկաիրներ առջարկում ենք տեսնել ստորև բերված տեսանյութում։