Անահիտ Սիմոնյանը վաղուց արդեն որպես երգչուհի հանդես չի գալիս և ներկայանում է որպես ոճաբան։ Նրա աշխատանքները գնահատում են շատերը և օգտվում այն նորաձև հագուստներից, որոնց հեղինակը Անահիտն է։

Մի առիթով երգչուհին ասել էր՝ կարծում է, որ այլևս չի երգի։ Անահիտը մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում և հետևորդների հետ կիսվում է այն ամենով, ինչը կարծում է կհետաքրքրի նրանց։

Ոճաբանը այս անգամ կրկին հարց ու պատասխան ձևաչափում շփումներ է հաստատել հետևորդների հետ և սիրով պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

Օգտատերերից ոմանց հետաքրքրել էր, թե ինչպես է Անահիտը հաղթահարում դժվարությունները և դուրս գալիս սթրեսից։ Նա պատասխանել է, որ անձրևից հետո միշտ էլ արև է դուրս գալիս և սթրեսի մեջ մնալով՝ ոչինչ չի փոխվի։

Անահիտը նշել է, որ ինքն իրեն մի քանի օր ժամանակ է տալիս, մնում է տանը, հավաքում բոլոր ուժերը և ժպիտը դեմքին շարժվում առաջ։ Մանրամասները՝ տեսանյութում։