Օրերս Մերի Մակարյանի կյանքում ողբերգական իրադարձություն էր եղել։ Դերասանուհին մանրամասնել էր, որ կորցրել է հորաքրոջը, ում հետ ամուր կապվածություն է ունեցել։
Նա վշտի մեջ էր և մի քանի օր պասիվ մնաց համացանցային հարթակում, սակայն դանդաղորեն վերադարձավ բնականոն կյանքին։ Նա տարաբնույթ հրապարակումներ է կատարում և իր առօրյային հաղորդակից դաձնում նաև իր հետևորդներին։
Տևական ժամանակահատված Մերին դստեր դեմքը ցույց չէր տալիս։ Նա մի առիթով նշել էր, որ դա իր ամուսնու որոշումն է եղել և նա հարգում է դա։ Սակայն այս անգամ դերասանուհին բացառություն է կատարել և հանրայնացրել ամուսնու և դստեր համատեղ լուսանակարը։
Իհարկե, փոքրիկ աղջնակի դեմքը, այնուամենայնիվ, կողքից է, և դեմքը լիարժեք չի երևում։ Լուսանկարն անչափ ջերմ ու զգացմունքային է և պարուրված հոր և դստեր մաքուր սիրով։
Այն դերասանուհին այդպես էլ մակագրել է․ «Սեր»։