Սեր եք ու մի կյանք․․․ երկու Մխիթար մեկ նկարում․ անմահ հերոս Մխիթարի եղբայրը վեց ամսական է


Անմահ հերոս Մխիթարին ճանաչում են բոլորը։  Նրանով հպարտ ենք բոլորս և անսահման երախտապարտ այս հայրենիքի համար, այս արևի ու կյանքի, որ ունենք նրա  և նրա նման հերոս տղաների շնորհիվ։

Հերոսական այս ազգը պետք է շարունակի իր հերոսական պատմությունը և նոր առյուծներ ծնի։ Իսկ առյուծներ ծնվում են։

Հերոս Մխիթարը եղբայր ունի, ում վիճակված չէր  տեսնել, ճանաչել եղբորը և խաղալ նրա հետ, վայելել փոքր եղբայր ունենալու բերկրանքը։

Հերոսի ընտանիքում մեծանում է փոքրիկ Մխիթարը և նա արդեն վեց ամսական է։

Վեց ամսական այս հրաշքը ընտանիքի ուրախությունն ու ջերմությունն է։ Փոքրիկը ժպիտ ու ապրելու ցանկություն  է բերել հերոսածին, որդեկորույս մորը։

Աստղ Գալեյանը որդու նոր լուսանկարն է ներկայացրել հանրությանը։ Լուսանկարում փոքրիկը նստած է բազմոցին, իսկ ետևում հերոս եղբոր նկարն է պատկերված բարձի վրա։ Երկու Մխիթար մեկ նկարում։


Понравилась статья? Поделиться с друзьями: