Հայ երգարվեստում, էստրադային ստեղծագործությունների դարանում ավելացավ ևս մեկը՝ գեղեցիկ, նուրբ և սիրտ շոյող մեղեդի, որն անչափ հաճելի է լսել։ Այս գեղեցիկ ստեղծագործությունը պատկանում է Հայկոյին։

Չկա Հայկոն ֆիզիկապես, բայց կա նրա տաղանդը, նրա գործերը։

Տաղանդավոր երաժշտի ընկերները չեն դադարում Հայկոյին ապրեցնել՝ կատարելով ու տարածելով նրա անզուգական և միայն նրան հատուկ ստեղծագործությունները։ Եվ ահա հերթական յուրօրինակ գործն է ներկայացրել Ներսես Ավետիսյանը։ Երգիչ դերասանը ներկայացրել է նոր տեսահոլոակ, որը գերել է բոլոիրին։

Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։ Նրանք ապրում են Հայկոյով, Հայկոյի թողած մշակութային ժառանգությամբ և չեն դադարում հիանալ ու հիացնել հանրությանը։ Երգը վերնագրված է «Սերը կգա»։

Խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը: Դրանք գրվել են երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի հեղինակած երաժշտության հիման վրա: Անզուգական տեսահոլովակն առաջարկում ենք դիտել վարը և հիանալ հրաշալի աշխատանքով։