Սեպտեմբերի 1-ից բուժսպասարկումն անվճար կդառնա պատերազմի մասնակիցների, հունվարի 1-ից՝ բոլորի համար


Ա. Հարությունյանը, ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը, շարունակում է իրագործել և կյանքի կոչել իր նախընտրական խոստումները կետ առ կետ: Նախընտրական խոստումներից մեկն էլ առողջապահական համակարգին էր վերաբերում:

Նախագահը հայտարարել է, որ սեպտեմբերից սկսած առողջապահական համակարգն անվճար է սպասարկելու պատերզամների մասնակից արցախցիներին: Մանրամասնելով հանգամանքները՝ նախագահը նշել է, որ պետությունն է վճարելու նրանց բուժական բոլոր ծախսերը:

Հաջորդ քայլը ամբողջ արցախցիների բժշկական սպասարկման հարցն է: Նախագահը հայտարարել է, որ եկող տարվա հենց սկզբից բուժական սպասարկումն անվճար կդառնա նաև մյուս բոլոր արցախցիների համար: Այս ծախսերը ևս հոգալու է պետությունը:

Հաջորդ քայլն անպտղությամբ մտահոգ ընտանիքներին օգնելու ծրագիրը կյանքի կոչելն է: Այս ծրագրի շուրջ ևս արդեն սկսել են տարվել նշանակալի աշխատանքներ: Մինչև տարեվերջ նախատեսվում է գործակել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ծննդատուն:

Նախագահը նաև խոսել է վերահսկիչ համակարգային վերակազմավորման մասին: Նպատակը նշյալ գործընթացների իրականացումն ավելի օբյեկտիվ դարձնելն է:

Անվճար առողջապահական համակարգ ստեղծելու առաջին քայլերի մասին

Հարգելի՛ հայրենակիցներՔանի որ անվճար, որակյալ և թափանցիկ առողջապահական համակարգի ստեղծման առաջին գործնական քայլերի մասին մեր զրույցն ուղիղ եթերում տեխնիկական պատճառով ընդահատվեց, ստորև տեղադրում եմ տեսաձայանագրությունն ամբողջությամբ:

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Среда, 8 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!