Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը. «Մտքի գագաթնաժողովում» ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը


Երբ ծովի դար էր՝ մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր՝ մենք նավթ  էլ չունեինք, երբ բախտի դար էր՝ մենք, իհարկե, բախտ չունեինք:  Եվ ահա եկել  է մտքի դարը եւ մենք ունե՚նք միտք: Ասել է թե՝ եկել է մեր դարը: Եկել է քո՚ դարը: Վեր կաց եւ քայլի՚ր:

Երեկ Դիլիջանում  տեղի ունեցած <<Մտքի գագաթնաժողովի>> բացման  ժամանակ իր ելույթում   նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, ընդգծենք, որ այս համաժողովն առաջին  անգամն է, որ  դուրս է գալիս Ֆրանցիայի սահմաններից: Ուստի այդ պատվավոր գործն իր ուսերին էր վերցրել Հայաստանը: Մեր երկիրն առաջինն է, այս նշանակալի միջոցառումը դուրս բերեց Շամոն քաղաքից:

Այս կարևորագույն գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում միջոցառմանը մասնակցել են նաև  Ֆրանսիայի նախկին  վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի ներդրումների եւ ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը և մի շարք այլ  տարբեր եկրկների պատվավոր հյուրեր:

Ընդ որում պետք է նշել, որ այս գագաթնաժողովի նշանակությանն ու  կարորությանը արձագանքել են շատերը: Ժամանակն է հայտարարելու գիտության մեջ Հայկական հեղափոխության մեկնարկը:

Այս քայլը ևս մի անգամ ընդգծում է գիտություն, կրթության, նոր գաղափարների և ծրագրերի նշանակությունը և այն իրագործելու առաջնահերթությունը Մեր երկրում: Չէ որ  առանց գիտության բնագավառում   կատարվելիք հեղափոխության գործընթացի, հնարավոր չէ հաջողությամբ իրականացնել հեղափոխություն տնտեսության ոլորտում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!