Նաիրա Զոհրաբյանը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով։ Նա մշտապես շատ սուր կերպով է կատարում իր քննադատությունները։
Այս անգամ կարծես սկանդալ է հասունանում Սասուն Միքայելյանի հետ։ Նաիրա Զոհրաբյանը հարցազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է Սասուն Միքայելյանի՝ դեռևս 2018-ին արված հայտարարությունն այն մասին, որ հեղափոխության գաղափարախոսությունը շատ ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտի գազափարախոսությունը։
Այս հարցազրույցի շրջանակներում Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված մի քանի այլ հայտարարությունների ևս և դրանք անհեթեթություններ որակել։ Այս մասին Նաիրա Զոհրաբյանը համացանցային իր տիրույթում նաև գրառում է կատարել։
Նա գրել է․ «Սասուն Միքայելյան, քեզ հրավիրում եմ քաղաքակիրթ բանավեճի. եթերն ու տեղը ընտրում ես դու, Նիկոլին էլ կարաս հետդ բերես»։
Այս արտահայտությունն, իհարկե, շատերն են հիշում, երբ Տիկին Զոհրաբյանը քաղաքապետ Հայկ Մարությանին հենց այսպիսի նախադասությամբ հրավիրեց բանավեճի։ Մանրամասները կցված տեսանյութում։