Ողբերգական դեպքերը, ցավոք սրտի, մեր օրերում ամեն ժամ են, սակայն առավել ցավալի են, երբ դրանք պատաահում են երեխաների հետ։ Ողբերգական լուր են հայտնում Լոռվա մարզից։ Այն տեղի է ունեցել հունվարի տասնհինգին։
Ոստիկանությունը ահազանգ է ստցել «Վանաձոր» շտապօգնության կայանից, որտեղից հայտնել են, որ չորսամյա փոքրիկն ընկել է տան հարակից լճակը և բժշկական խումբը լճակից դուրս է բերել փոքրիկի անշնչացած մարմինը։
Ոստիկանությունը նույնպես ժամանել է նշված հասցե և պարզել է, որ չորսամյա երեխան քայլել է սառցակալած լճի վրայով։ Այն կոտրվել է, և երեխան ընկնելով ջուրը՝ ջրահեղձ է եղել։
Տեղեկատավությունն ուսումնասիրել և հանրությանը հայտնել է Գագիկ Շամշյանը։ Ողջ գյուղը ցնցված է այս դեպքով և խոր ափսոսանք և ցավակցություններ է հայտնում կատարվածի վերաբերյալ։
Մենք նույնպես մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մանկահասակ տղայի ընտանիքին, հարազատներին։