Ինչպես արդեն տեղյակ են շատերը՝ վերջին օրերին սահմանային իրավիճակում լարվածություն է նկատվում։ Ունենք նաև մեկ զոհ։

Իսկ այսօր՝ սեպտեմբերի ութին, վաղ առավոտյան Պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ։ Հայտարարությունում ասվում է, որ գիշերը լարվածություն է եղել, հնչել են կրակոցներ։ Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

ՊՆ հայտարության մեջ նշվում է, որ այն տեղի է ունեցել ժամը 02:30-ի սահմաններում։ Հայկական կողմը դիմել է պաշտպանական գործողության և պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Բարեբախտաբար, կորուստներ չունենք։ Պատերազմով անցած ժողովուրդն առ Աստված աղոթքով սկսում և ավարտում է օրը։ Օրերս սահմանին ընկած զինվորը Արման Սարգսյանն է, ով Վայոց ձորից էր։

Ժամկետային զինծառայողին ավելի վաղ անդրադարձ կատարել ենք։ Եվս մեկ անգամ մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Արման Սարգսյանի ընտանիքին և բոլոր հարազատներին ու աշխարհին խաղաղություն մաղթում։