Սահմանային իրավիճակի մասին․ թարմացված տեղեկատվություն


Անվերջ շրջանառվող սահմանային լարված իրավիճակի մասին խոսակցությունները եկավ հաստատելու Պաշտպանության նախարարությունը։

Արցախի պաշտոնական տեղեկատվությունը հայտարրաում է, որ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածի մի շարք շրջաններում ադրբեջանական զորքերը իրենց ոճին անդավաճան մնալով՝ հերթական սադրանքն են իրականացրել․

նրանք փորձ են կատարել հատել շփման գիծը, որը նրանց չի հաջողվել, քանի որ սադրանքի փորձերը կասեցվել են արցախյան ստորաբաժանումների կողմից: Լարված իրադրությունը սկսվել է այսօր՝ օգոստոսի մեկին, ժամը 09։00-ից սկսած։

Հատման գործողությունները կասեցնելու և հետագա այլ գործողությունների ընթացքում, բարեբախտաբար, հայկական կողմը կորուստներ չի ունեցել։ Սակայն իրադրությունը շարունակում է լարված մնալ: Ռուսական կողմը փորձում է իրավիճակը կարգավորման հասցնել և ամբողջովին տիրապետում և փորձում է վերահսկել իրավիճակը։ Հայ ժողովուրդը ամբողջ հոգով տղաների կողքին է։

Մենք հավատում ենք հայ զինվորի բազկին, ուժին, սխրանքին և մեծ հայրենասիրությանը։ Աշխարհին խաղաղություն ենք ցանկանում․․․Իրադրությունը շարունակում է լարված մնալ: Ռուսական կողմը փորձում է իրավիճակը կարգավորման հասցնել և ամբողջովին տիրապետում և փորձում է վերահսկել իրավիճակը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!