Ռուսաստանում ուրախացել են․ Օգոստոսից կկարողանան մեկնել հանգստի


Ռուսաստանցի աստղերը հերթով սթորիներում հայտնում են սպասված ինֆորմացիա , որ օգոստոսից հնարավոր կլինի ճանապարհվել հանգստանալու։

Ընդամենը 3 երկիր է հնարավոր մեկնել։ Մեկը Թուրքիան է, որ ռուսների համար սիրած հանգստի վայր է։ Տոմսերը էժան ու հեշտ ձեռքբերովի են։ Շատ ռուսներ իրենց երկրի լողափերը թողած ընտրում են հենց Թուրքիան։ Մյուս հանգստի կետը Տանզանիան է, բայց Տանզանիան ավելի թանկ կուրորտ է, թեպետև այս տարի շատ են գնել Տանզանիայի տոմսեր։

Յոթանասուն տոկոսով ավելի քան անցածին։ Անգլիա ևս ռուսները կարող են ճանապարհորդել , բայց համեմատորեն քիչ են գնել, որովհետև եղանակը Անգլիայում հանգստանալու, ամառը լիարժեք զգալու չէ, ավելի շատ զբոսնելու է։ Ռուսական կուրորտներում այս տարի այնքան հանգստացողներ կան, տեղ չկա՝ փորձում են հանգստանալ ռուսական ափերում։

Հայաստան երբ կլինի թռիչք հանգստի նպատակով, դեռ չկա տեղեկություն, սակայն օգոստոսի մասին խոսք կա, և շատերը նշում են, թռիչքներ երևի կլինեն։ Թեպետև դժվար տուրիստները այս տարի նախընտրեն Հայաստանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: