Ռուսական դեսպանության պաշտոնական էջում նոր տեղեկատվություն է հանրայնացվել առաջիկա օրերի մի քանի չվերթների ուղղությունների մասին, որոնք անհրաժեշտ են տվյալ երկիր մեկնել ցանկացողների համար:
Դեսպանությունը զուգահեռ տեղեկացնում է նաև, որ էլեկտրոնային հարթակում գրանցվելու համար մշակվել է առավել մատչելի տարբերակ, որի հղումը տեղեդրված է հրապարակված հայտարարության մեջ:
Այսպիսով՝ հուլիսի 15-ին հայկական օդակայանից ժամը 16:45 չվերթ է իրականացնելու դեպի Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող ինքնաթիռը:
Հաջորդ չվերթը հուլիսի 17-ին է. դեռ ժամային հստակ ճշգրտում չկա, սակայն հայտնի է, որ երևանյան օդակայանից դեպի Սոչի է ուղղություն վերցնելու ևս մեկ ուղևորատար ինքնաթիռ՝ փոխադրելով Սոչիի և հարակից վայրերի բնակիչներ հանդիսացող Ռուսաստանի քաղաքացիների:
Հուլիսի 19-ին դարձյալ թռիչք է նախատեսվում իրականացնել երևանյան օդակայանից. այս անգամ ինքնաթիռն ուղղություն է վերցնելու դեպի Եկատերինբուրգ: Այս թռիչքի դեպքում ևս ժամային ճշգրտումները հստակեցման փուլում են:
Դեսպանության հանրայնացրած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև: Այնտեղ դուք գտնեք նաև նոր էլեկտրոնային հարթակի լինքը: