Ռոբիս առաջին իմպրովիզ ձայնագրությունը․․․ Դե լսեք․ միայն տեսնեք՝ ինչպես է երգել Արփիի և Միհրանի որդին․ տեսանյութ


Արփի և Միհրան ամուսնական զույգը սիրելի է հայ հանրության շրջանում։ Երիտասարդ, գեղեցիկ ընտանիքը շատերի համար է օրինակ։ Զույգը մեծացնում է զավակի, ում շնորհել են Ռոբերտ անունը։

2,5 տարեկան հրաշք տղան դարձել է հայտնի ծնողների երկրպագուների սիրելին։ Տաղանդավոր մայրիկն ու հայրիկը իրենց որդուն հաճախ են մասնակից դարձնում իրենց աշխատանքին։

Ռոբերտը ծնողների հետ լինում  է երգի դպրոցում, շփվում այնտեղ սովորող սաների հետ, վայելում նրանց սերը և ինքն էլ փոքրիկ քայլեր փորձում կատարել։ Թե՛ Միհրանը և թե՛ Արփին հաճախ են Ռոբի մասնակցությամբ հրապարակումներ կատարում։ Նրանց հետևորդները ճանաչում և շատ են սիրում փոքրիկին։

Նրանք մեծ անհամբերությամբ են սպասում Ռոբի մասնակցությամբ հրապարակումներին։ Եվ ահա Արփին և Միհրանը ցույց են տվել, թե Ռոբերտն ինչպես է իրեն պահել ձայնագրման ստուդիայում։ Ռոբերտը լավ է հասկանում, թե ինչի համար է անհրաժեշտ բարձրախոսը, կարողանում է խոնարհվել և, իհարկե, երգել։

Հանրայնացված հոլովակին կից Միհրան Ծառուկյանը գրել է․ «Ռոբիս առաջին իմպրովիզ ձայնագրությունը․․․ Դե լսեք»։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!