Այսօր հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա մասնավորապես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` դատական համակարգի վերաբերյալ վերջերս կատարած հայտարարությանը: Քանի որ դատախազը բողոքարկել է Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Բոլորիս համար հասկանալի է, որ Վերաքննիչ ատյանի դատավորը գիտի, թե ինչ ճնշումների կենթարկվի, եթե փորձի կիրառել օրենքը: Վերաքննիչ ատյանի դատավորը նույնպես կդառնա թիրախ, ինչպես մինչ ալժմ դարձել է դատավոր Դավիթ Գրիգորյանը»,- ասել է Հայկ Ալումյանը:
Քոչարյանի պաշտպանյալը մտահոգիչ է համարել միևնույն դատավորի վարույթում երկու բողոքների հայտնվելու փաստը:
Քոչարյանի փաստաբանը նշեց, որ իրենք պատրաստվում են երկուշաբթի օրը դիմել Վերաքննիչ դատարան: Նրանք կպահանջեն իրենց տրամադրել այդ ընթացակագի հետ կապված մի շարք տեղեկություններ: