Ռիհաննան նոր գիրք է թողարկել, որն արժե 111 հազար դոլար


Երգչուհի, դերասանուհի, դիզայներ Ռիհաննան հայտարարել է իր ինքնակենսագրական գրքի թողարկման մասին։ 504 էջանոց գիրքը բաղկացած է հիմնականում լուսանկարներից։ Ներկայացված է ավելի քան 1000 բացառիկ լուսանկար՝ Ռիհաննայի կարիերայի ողջ ընթացքից։ «Սա վիզուալ ինքնակենսագրական է»,- հպարտորեն հայտարարել է բարբադոսցի գեղեցկուհին՝ ավելացնելով, որ գրքի ստեղծման վրա աշխատել է 5 տարի։

Ամենատարօրինակը, սակայն, բովանդակությունը չէ, այլ գինը։ Այն արժե 111 հազար ԱՄՆ դոլար։ Գրքի հետ գնորդն ստանում է մարմարե պատվանդան դիզայներներ Հաաս եղբայրներից, որի վրա պետք է դրվի գիրքը։ Պատվանդանի բարձրությունն ու երկարությունը 1մետրից ավելի է, այն կշռում է 900 կգ։ Այնուամենայնիվ, արդեն 9 օրինակ գիրք վաճառվել է։ Դրանցից մեկը, ի դեպ, գնել է Կարդի Բին։

Պրեմիում տարբերակից բացի Ռիհաննան ավելի մատչելի տարբերակներ էլ է առաջարկում։ Այսպես, ոսկե հավելումներով պատվանդանով գիրքն արժե 5500 դոլար, պողպատե պատվանդանով տարբերակը՝ 175 դոլար, իսկ առանց դիզայներական պատվանդանի տարբերակը՝ 150 դոլար։


Понравилась статья? Поделиться с друзьями: