Սեպտեմբերի վերջին հայտնի երգիչ Ջասթին Բիբերն ամուսնացել է մոդել Հեյլի Բոլդուինի՝ հայտնի դերասան Սթիվեն Բոլդուինի դստեր հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Հարավային Կարոլինայում։ Օրերս Հեյլին՝ որպես Ջասթին Բիբերի կին, նկարահանվել է նրա՝ «10,000 hours» երգի նոր տեսահոլովակում։ Երգը ձայնագրվել է Dan + Shay դուետի մասնակցությամբ։ Տեսահոլովակում նկարահանվել է ոչ միայն Հեյլին, այլև Dan + Shay դուետի կանայք։
Շատ ռոմանտիկ տեսահոլովակ է ստացվել։ Հեյլին և Ջասթինը նուրբ գրկում են միմյանց, համբուրվում, զվարճանում և երգում։ Տեսահոլովակում ընդգրկված են նաև որոշ կադրեր Բիբերի և Բոլդուինի անձնական արխիվից։
Նշենք, որ նոր երգն արդեն հնչել է սիրահար զույգի՝ Բիբերի և Բոլդուինի հարսանիքին, և, ինչպես հայտարարել է երգիչը, սիրո և հավատարմության մասին ստեղծագործությունն իրապես «հարսանեկան երաժշտություն» է հանդիսանում։ Այս պահին տեսահոլովակը 17, 7 մլն դիտում ունի։ Դիտումները ժամ առ ժամ աճում են։