Պուտինի հետ Աստրալոգիան միասին ենք սովորել առաջին կուրսում. Լյուսյա Հակոբյան


Յուրաքանչյուր շաբաթվա վերջին իր հետաքրքիր դիտարկումներով ու խորհուրդներով շաբաթն ամփոփող Լյուսյա Հակոբյանը կրկին հյուրընկալվել է Բաց թիվիի տաղավար՝ պատասխանելու հեռուստադիտողների հարցերին:

Գաղտնիք չէ, որ աստղաբանը ունի շատ մեծ հումորի զգացում: Նա հաճախ է հարցերի պատասխանները շաղախում հոմորային մեկնաբանություններով: Նրա հերթական հումորային արտահայտությունը ոմանց կողմից լուրջ էր ընդունվել:

Աստղաբանը, ի պատասխան հեռուստադիտողներից մեկի հարցին, հումորով հաստատել էր, թե ինքը իսկապես գաղտնի գործակալությունում է սովորել, նույնիսկ Վ. Պուտինի հետ նույն կուրսում է ուսանել:

Աստղաբանը խիստ կարևորում է աղոթքի զորությունը: Նա վստահ է, որ բոլոր դեպքերում ամենաօգնող ուժը աղոթքն է: Նույնիսկ այլոց համար աղոթելը կարող է աղոթող անձին պաշտպանի ամեն տեսակի փորձությունից:

Լ. Հակոբյանը պատմում է նաև ռուս մի պայծառատեսի մասին, ով անհասկանալի միտումներով սկսել էր վատ կանխատեսումներ անել Հայաստանի ու Ն. Փաշինյանի մասին, սակայն դրանից որոշ ժամանակ անց իմացել է, որ այդ կինը մահացել է:

Լ. Հակոբյանի դիտարկումների և պատմությունների շարունակությունը՝ կից:


Понравилась статья? Поделиться с друзьями: