ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այցելել է կորոնավիրուսով վարակված զինծառայողներին․ վարակված զինծառայողների թիվն ավելացել է


ՊՆ մամլո քարտուղարն այսօր նոր հայտարարություն հրապարակեց, որտեղ ասվում էի, որ վարակված զինծառայողների թիվն ավելացել է երկուսով: Արդեն հայտնի էր, որ նախնական դեպքերի հետ առնչված բոլոր զինծառայողները մեկուսացման մեջ են գտնվում:

Քիչ առաջ ՊՆ մամլո խոսնակն անձամբ ուղիղ եթերային շրջայցի միջոցով ցույց տվեց, թե ինչ վիճակում են գտնվում մեկուսացված զինծառայողները: Ինչպես երևում է ուղիղեթերային նկարահանման հոլովակում, զինծառայողների տրամադրությունը բավականին բարձր է:

Նրանք Շուշան Ստեփանյանին պատմել են իրենց կենսապայմանների, առօրյա զբաղմունքների և սննդակարգի մասին՝ գոհունակություն հայտնելով իրենց ցուցաբերված մեծ ուշադրության և հոգատարության համար:

Շ. Ստեփանյանն արձանագրել է, որ ամեն ինչ ըստ պատշաճի է: Նրա այցի նպատակը նաև զինծառայողների հարազատներին իրենց զավակների մասին հստակ տեղեկություն տալն է:

Շ. Ստեփանյանին ուղեկցել են այն բժիշկները, ովքեր հսկում են մեկուսացման մեջ գտնվող անձանց առողջական վիճակը և գրանցված փոփոխությունները: Այս պահին բոլորն ունեն բավականին լավ ինքնազգացողություն, նույնիսկ կատակում ու սրամտում են:

Опубликовано Shushan Stepanyan Пятница, 27 марта 2020 г.

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!