Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգությունն օրեր շարունակ լարված է պահում հանրությանը։ Որքան էլ համապատասխան մարմինները փորձում են արագորեն և ճշգրիտ բացահայտել կատարվածը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այս գործում մութ անկյուններ կան։
Պեմզաշենի գյուղապետարանից հայտնում են, որ ընտանիքի ամուսինը փորձում է ինքնուրույն զբաղվել այս հարցով և նրան վերահսկելն ուղղակի անհնարին ու անկառավարելի է դառնում։
Զարինեի ամուիսնն այլևս չի կարողանում համբերել և փորձում է ինքնուրույն բացահայտել ընտանիքի հետ տեղի ունեցածը։
Սահմռկեցուցիչ այս դեպքը ցնցել է հանրությանը և բոլորն են ցանկանում օր առաջ հասկանալ՝ ինչ է իրականում կատարվել, ինչ մեղք ունեին երեխաները և բազմաթիվ հարցեր, որոնք բանական մարդու գլխում ուղղակի չեն ընկալվում։
Այս գործով արդեն կա ձերբակալված և մեկ այլ կասկածյալ։ Նշվում է, որ ձերբակալվածը միայնակ չի գործել, նա եղել է մեկ այլ անձի հետ։