Սիրված երգիչ Արմենչիկի գործունեությամբ և անգամ առօրյայի անցուդարձով հետաքրքրված են սիրված երգչի գրեթե բոլոր երկրպագուները։

Իսկ երգիչը մեծ սիրով է ներկայացնում երկրպագուներին ինչպես աշխատանքում գրանցած ձեռքբերումներն ու նորույթները, այնպես էլ առօրյա ուշագրավ մանրամասները։ Վերջերս էլ երգիչը տոնել էր կնոջ տարեդարձը և սիրառատ ու ջերմ կադրեր հանրայնացրել։ Արմենչիկի հետևորդները հիանում են նրանով և նրանից հաճախ օրինակ վերցնում։

Նա հրաշալի հայր և ամուսին է։ Արմենչիկը երեք երեխաների հայր է։ Նա հաճախ է նրանց մասնակցությամբ հրապարակումներ կատարում։ Երգիչը օրերս հանրությանն է ներկայացրել իր պապիկին։

Նա լուսանկարին կից գրել է, որ պապիկը միշտ առաջինն է շնորհավորում իրեն յուրաքանչյուր համերգից հետո։ Լուսանկարում երգչի պապիկը երիտասարդ տեսք ունի, ինչը զարմացրել է հետևորդներին։

Օգտատերերը սիրելի երգչի պապիկին առողջություն ու երկար կյանք են մաղթել։ Պապ ու թոռ լուսանկարը սիրով ներկայացնում ենք նյութին կից։