«Չեմ հավատում․․․»․ ծանր կորուստ Մենչի կյանքում


Արմեն Պետրոսյանը՝ նույն ինքը Մենչը համացանցային տիրույթում հանրայնացրել է մտերիմ ընկերոջ՝ Հովհաննեսի լուսանկարը և տեղեկացրել, որ կորցրել է ընկերոջը։

Դատելով ընկերոջ լուսանկարից՝ նա բավականին երիտասարդ տարիքում է հեռացել կյանքից։ Այնքան հաճախադեպ են դարձել մահվան դեպքերը, որ ակամայից փոխվում են կյանքի մասին ունեցած պատկերացումները։

Մենչը պատմել է, որ յուրաքանչյուր տարի մտերիմ ընկերներով մեկնում են հանգստի և դա արդեն ավանդույթ է դարձել նրանց համար։ Իսկ հիմա նրանցից մեկը կրկին պակասեց։ Այդ մտերիմ ընկերներից էր նաև Հայկոն, որ մշտապես Մենչի հետ էր։

Մենչը նշել է, որ էլի պակասեցին։ Արմեն Պետրոսյանը հանրայնացնելով ընկերոջ լուսանկարը՝ կից կատարել է հուզիչ գրառում։ Նա մասնավորապես գրել է․ «Աստված հոգիդ լուսավորի, Հով ջան։ Չեմ հավատում․․․ 10 օրից իրար հետ պիտի լինեինք Հունաստանում հանգստանալու»։

Այս հրապարակման մեկնաբանություններում ցավակցական գրառումներ են կատարել Մենչի հետևորդները և հայտնի դեմքեր, ովքեր նշել, որ դեպքն անհավատալի է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!