Չեմ կարող նույնիսկ գալ ու բուժել քեզ, չեմ կարող գրկել քեզ ու ասել՝ ցավդ տանիմ, ինչպես դու էիր ասում․․․


Դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը, ով մտորումներով հաճախ կիսվում է լսարանի հետ, հերթական գրառումն է կատարել, որտեղ պատմել իր սրտում բույն դրած թախիծի մասին։

Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Կար շրջան մինչ՝ 2020 թվականը, երբ հոգնում էի, նեղվում, գազազում աշխարհից, մի բույն ունեի, ուր ամեն ինչ այնպես էր, ինչպես իմ երազներում։

Փախչում էի բոլորից և գնում իմ բույնը` արծվաբույնը, իմ Արցախը։ Քեզ բզկտեցին և կիսկսեցին։ Այսօր չեմ կարող նույնիսկ գալ և բուժել քեզ, ինչպես դու էիր ինձ բուժում, չեմ կարող գրկել քեզ և ասել՝ ցավդ տանիմ, ինչպես դու էիր ասում ինձ։

Ներիր ինձ, Արցա՛խ, ներիր, որ թուլամորթի պես չկարողացա քեզ պահել իմ գիրկը, ներիր, որ քիչ պայքարեցի քեզ համար։

Բնույթս է այդպիսին՝ չեմ կարողանում պայքարել մեծ, իրական սերերիս համար։ Այսօր կիրակի է․ նորից փախչել եմ ուզում՝ ո՞ւր՝ չգիտեմ, նմանվել եմ բունը կորցրած թռչնի՝ պատեպատ եմ զարկվում, բունս չեմ գտնում»։ Մեկնաբանություններում դերասանուհուն օգտատերերը դրական խոսքեր են հղել և փորձել հավատացնել, որ ամեն բան լավ է լինելու։


Понравилась статья? Поделиться с друзьями: