Ուշադրություն․ արտակարգ դրությունը երկարաձգվեց՝ օրենքի փոփոխությամբ


Կառավարության՝ այսօր գումարված արտահերթ նիստին որոշվել է երկարաձգել արտակարգ դրությունը։ Մարտի տասնվեցին հաստատված ու մինչև հուլիսի տասներեքը երկարաձգված արտակարգ դրությունը որոշվել է հուլիսի տասներեքից ժամը տասնյոթից երկարաձգել ևս երեսուն օրով՝ մինչև օգոստոսի տասներկուսը՝ ժամը տասնյոթը՝ ներառյալ։

Օրենքն ընդունելու հիմք է հանդիսացել այն փաստը, որ կորոնավիրուսյան ախտը դեռևս սպառնում է մեր երկրին՝ շարունակելով վտանգավոր մնալ մեր ժողովրդի ու ընդհանուր հասարակական կարգի համար։ Ուստի և ընդունվել է երկարաձգման օրենքը։

Բացի այդ, երկու կարևոր հավելում է արվել օրենքում։ Այսուհետ ինքնամեկուսանալու հրահանգը, որը տրվում է բանավոր կերպով, կարող է նաև գրավոր տրամադրվել՝ տրվելու պահից ոչ ուշ քան քսանչորս ժամվա ընթացքում։

Մինչ այս շատ էին բողոքում, որ տնային պայմաններում բուժվող, նաև ինքնամեկուսացած անձինք բժշկ․ հաստատություններ անհրաժեշտ ախտորոշումների գնալիս խախտում են կանոնները․ այսուհետ որոշովեց, որ այդ դեպքերն օրենքի խախտում չեն համարվի։


Понравилась статья? Поделиться с друзьями: