Ուղեղի մարզման համար նախատեսված պատկերային, թվաբանական և նմանատիպ թեստերն ու առաջադրանքները լավագույն տարբերակներն են ուղեղը թարմացնելու համար։
Եվ ահա հերթական թեստն ենք բերել, որն առանձնանում է իր տեսակով։ Թեստը կարող են անցնել ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները։ Նյութին կցված է լուսանկար, որտեղ պատկերները շատ են ու առաջին հայացքից խառնաշփոթ է թվում։
Առաջադրանքը հետևյալն է․ լուսանկարում գտնել փիղ։ Թվում է՝ այսքան խառնաշփոթ պատկերների մեջ հնարավոր չի լինի գտնել փղին, սակայն թեստը պահանջում է գերուշադրություն, նկարը զննել հատված առ հատված։
Առաջարկում ենք լուսանկարը մտովի բաժանել հատվածների և հատված առ հատված մանրակրկիտ ուսումնասրել և հավատացնում ենք՝ ինքներդ էլ կհամոզվեք, որ գտնելն այդքան էլ դժվար չէ։
Իսկ եթե, այնուամենայնիվ, չեք կարողացել գտնել, թե որ հատվածում է գտնվում փիղը, կարող եք մեր նշած տարբերակով լուսանկարը գտնել նյութին կից։