Հերոս Հայկ Աղաջանյանին ճանաչում են շատերը և նրա կյանքի ուրախ ու երջանիկ պահերով ուրախանում բոլորը։ Հանրությունն արդեն տեղյակ է, որ հերոսը մեկ ամիս առաջ ընտանիք է կազմել։
Նրա հարսանեկան կադրերով ուրախանում էին հայրենկիցները և անկեղծորեն երջանկություն մաղթում զույգին։ Իսկ այս օրերին զույգը գտնվում է Շրի Լանկայում և վայելում է հանգիստը։ Հայկ Աղաջանյանն այնտեղ անակնկալ կերպով շնորհավորել է սիրելիի տարեդարձը։
Շատ գեղեցիկ և ուշագրավ է այն, որ հարսիկին շնորհավորել է նաև Հայկի մայրը։
Իսկ հարսիկը՝ Տաթևիկը, այնքան շոյված է եղել, որ կիսվել է սկեսուրի նամակով և այն մակագրել՝ Ոչ մեկ չունի իմ սկեսուրից։ Զույգին մեծ երջանկություն և սեր ենք մաղթում, ինչին հերոսն իսկապես արժանի է։
Իսկ վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել ինչպես նոր հրապարակումը, այնպես էլ մի քանի այլ լուսանկարներ և հոլովակներ։