Ոչ թե աղցան, այլ ռումբ. Պատրաստում ենք  ցուկկինը  օրիգինալ սոուսով


Երբ սեզոնը բացվում է  ցանկություն է առաջանում  ցուկկինով  կրկին ու կրկին աղցաններ ու ճաշատեսակներ պատրաստել եփել: Մենք որոշել ենք Ձեզ առաջարկել ցուկկինից պատրաստվող շատ համեղ  աղցանի բաղադրատոմս: Աղցանի մեջ կարելի է օգտագործել ընկույզ (գետնանուշ), դրանք կարող են լինել ցանկացած տեսակի՝ պնդուկ,  կակաո կամ ընկույզ: Աղցանն  ինքնին շատ  սննդարար և համեղ է:

Պահանջվող բաղադրիչներ՝

700 գրամ ցուկկինի

80 գրամ ընկույզ

1 թեյի գդալ աղ

Կանաչիներ՝ ըստ  ճաշակի

բուսական յուղ:

 

Սոուսի համար

2 ճաշի գդալ կիտրոնի հյութ

1 թեյի գդալ մեղր

1 թեյի գդալ մանանեխ

1 թեյի գդալ խաշած իմբիրի արմատ

2 պատիճ սխտոր

սեւ պղպեղ:

Պատրաստման եղանակը

Լվանալ  ցուկկինը և  կտրատել: Տեղափոխել համապատասխան ամանի մեջ ավենացնել  աղ, խառնել եւ թողնել 30 րոպե: Ապա անհրաժեշտ է առաջացած  հյութը քամել, տեղափոխել ձեթով  թավայի մեջ և տապակել, մինչև վարդագույն երանգ ստանա: Այնուհետև պետք է կրկին տեղափոխել ամանի մեջ:  Կտրատած  կանաչիներն  ավելացնել պատրասված  ցուկկինին:

Իսկ այժմ պատրաստում ենք սոուսը: Բաժակի մեջ լցնել իմբիրը  ավելացնում ենք ճզմած սխտորը: Այնտեղ  լցնել կիտրոնի հյութ, ավելացնել մանանեխ, մեղր եւ սեւ պղպեղ: Բոլորը  հարկավոր է մանրակրկիտ խառնել:Ստացված  սոուսն ավելացնել աղցանի վրա, խառնել եւ ավելացնել գետնանուշները: Հետո նորից խառնել եւ մատուցել:  Ահա  ևս մի  հետաքրքիր բաղադրատոմս, ցուկկինի պատրաստելու համար:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!