Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ սիրված դերասանուհի Շուշաննա Թովմասյանը երկրորդ անգամ է մայրացել։ Նրա երկրորդ որդին լույս աշխարհ է եկել քսանհինգ օր առաջ։
Նա արդեն երկու որդիների մայրիկ է։ Դերասանուհին վերջին տարիներին էկրանների չի երևում, փոխարենը մեծ ակտիվություն է ապահովում համացանցային տիրույթում և կապը հետևորդների հետ սերտ պահպանում։
Շուշաննան իր կյանքի ուշագրավ իրադարձություններով կիսվում է սոցտիրույթում և իր առօրյայից տեղեկություններ հաղորդում երկրպագուներին։
Շուշաննան բնակվում է Ամերիկայում և բավականին մտերիմ է այնտեղ բնակվող հայ հայտնիների հետ, սակայն առավել մտերմիկ հարաբերություններ ունի հայ հանրությանը հայտնի Թագուհի Օհանյանի հետ, ում որդին դերասանուհու որդու կնքահայրն է։ Օրերս Թագուհին Շուշաննայի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որտեղ հիացել է ընկերուհու արտաքին տեսքով։
Նա լուսանկարին կից գրել է․ «Ո՞վ ա էրեխա ունենում 25 օր առաջ ու լինում էս տեսքին»։ Եվ իսկապես Շուշաննան հրաշալի տեսք ունի։ Մանրամասները դիտեք վարը կցված տեսանյութում։