Անչափ համեղ գաթա, որը հալվում է բերանում


Հայկական խոհանոցի ուտեստները ամենահոգեհարազատն է ամեն հայի համար։ Դրանք իրենց յուրահատուկ համով և բույրով գրավում, հագեցնում են։ Հայկական ուտեստները հավանում են նաև շատ օտարերկրացիները։ Դե իսկ քաղցրեղենի մասին խոսելն ավելորդ է։

Հատկապես հայկական գաթան, որն անփոխարինելի է։ Առաջարկում ենք միասին պատրաստել յուրահատուկ բաղադրատոմսով գաթա, որը հնարավոր է չեք պատրաստել մինչ այժմ։ Փորձեք նաև այս մեկը։ Այն անվանվել է «Շտապ գաթա» այն պատճառով, որ շատ արագ է պատրաստվում։

Անհրաժեշտ է՝

200 մլ տաք ջուր (ոչ եռման)

3 ճ/գ բուսայուղ

3 ճ/գ քացախ

1 պտ․ աղ

1 պտ․ կիտրոնի փոշի

Կարագ — 200 գ

1 հ․ հավկիթ

Իսկ ալյուրն այնքան, որ ստանաք փափուկ խմոր։

Խորիզ՝

100֊150գ կարագ

0,5֊1 բաժակ շաքարավազ՝ ըստ ճաշակի

0,5 թ/գ սոդա

150֊200 գ ալյուր

Վանիլ

Եվ այսպես, երբ բոլոր բաղադրամասերը կխառնեք իրար և կստանաք փափուկ խմորը, այն անհրաժեշտ կլինի բաժանել 3 գնդի, իսկ կարագը՝ 3 մասի, դնել գնդերի մեջ և բացել երկու անգամ՝ 30 րոպե ընդմիջումով։

Իսկ 3-րդ անգամն արդեն գրտնակել, բացել խմորը, լցնել խորիզը, փաթաթել ռուլետանման , կտրատել ձևավոր դանակով, վրան քսել հարած հավկիթ և թխել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!