Ամառվա այս օրերին կարծես թե եղանակային պայմաններն իրենց իսկ հերթին չեն դադարում շարունակ գերակշռել շոգով։
Այս ամռան ամենից շոգ ժամանակահատվածն ասես դեռևս շարունակական բնույթ է կրում։
Ավելին, այն իր հերթին հատկապես օրվա ցերեկային ժամերին է շարունակում ամենից բարձր շեմը գրանցել։
Գագիկ Սուրենյանն այս մասին իր ֆեյսբուքյան էջում նաև նոր մի հայտարարություն է կատարել, ըստ որի նաև նրա հաղորդած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 10-14-ն արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ցերեկը ժամը 13։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս։
Ջրազրկումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել առողջապահության նախարարության հորդորին և ընդունել շատ հեղուկներ:,
Տանից դուրս գալուց հարկավոր է, որպեսզի ձեզ հետ վերցնեք նաև գլխարկ և ակնոցներ՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու համար։
Նշենք, որ նման նկատելի շոգ գրանցվել են նաև նախորդ տարիների ըթացքում, սակայն այս ժամանակահատվածում կարծես թե չեն դադարում օրերը փոքր ինչ երկարել և կրել շարունակական բնույթ։
Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու համար խորհուրդ է տրվում նաև տանից դուրս չգալ առավոտյան ժամը 11։00-ից մինչ 17։00-ն ընկած ժամանակահատվածը։
Եղանակային հաջորդ կանխատեսումների դեպքում կրկին անգամ մանրամասները կներկայացնենք նաև հենց ձեր իսկ ուշադրությանը։