Այսօր բառացիորեն րեպեներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ խոսել է Աբովյան քաղաքում կայացած քաղաքպետի ընտրություններից և <<ՔՊ>> կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի պարտության մասին:
Նա շնորհավորել է ընտրված քաղաքպետին և այս հարցում հստակ ընդգծել է, որ հեղափոխությունը հենց դրա համար էլ արվել է, որպեսզի տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ էլ պարտվեն:
Ըստ կառավարության ղեկավարի, այս ընտրությանունները ևս մեկ անգամ հանրությանը փաստում են, որ մերր երկիրը ժողովրդավարական երկիր է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կատարել իր ընտրությունը և իշխանությունը իր թեկնածուների հաղթանակի համար ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում: