«Շիրազի Վարդը» և «Սիրուն Սոնա» հեռուստասերիալների նկարահանումները դադարեցվել են


«Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող երկու բավականին ռեյտինգային հեռուստասերիալների՝ «Շիրազի Վարդը» և «Սիրուն Սոնա» նախագծերի նկարահանումները միառժամանակ ընդհատվել են՝ ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից: Այս մասին տեղեկացրել է հեռուստանախագծերի ռեժիսորը՝ Ելենա Արշակյանը:

Սակայն ռեժիսորը շտապել է նաև հավելել, որ սա ամենևին էլ չի նշանակում, թե հեռուսատատեսությամբ սերիաներն այլևս եթեր չեն հեռարձակվելու: Ե. Արշակյանը մանրամասնել է՝ ասելով, որ վերջին շրջանում հեռուստանախագծի մեջ ընդգրկված անձնակազմը աշխատել է շատ հագեցած ու խիտ գրաֆիկով, որպեսզի հեռուստանախագիծը եթերից նույնիսկ մի փոքր ժամանակով չիջնի:

Քանի որ այժմ կա սերիաների բավականաչափ նկարահանված մաս, հեռուստասերիալները շարունակվելու են հեռարձակվել: Հայտնի է, որ վերջին շրջանում Գուգլում ամենից փնտրվածների շարքերում եղել են այս հեռուստասերիալների անունները:

Այս հեռուստանախագծերի պահանջված և դիտված լինելու հանգամանք էլ ստիպել է նկարահանող անձնակազմին աշխատել խտացված գրաֆիկով՝ հեռուստադիտողին հետաքրքիր երեկոներ պարգևելու համար:


Понравилась статья? Поделиться с друзьями: