Նա քայլում է, ոչ թե սրահում, այլ ուղիղ հասարակության սահմանների վրայով։ Նրա անունը հայտնի չէ բոլորին, սակայն կերպարը՝ մոռանալ հնարավոր չէ։ Գերմանիայում ծնված ու արվեստով ներշնչված այս մարդը քանդում է նորմերի պատերը՝ սեփական կերպարով դառնումով շարժվող մանիֆեստ։ Նա բեմ է վերածում իր մարմինը, իսկ հանդիսատեսը՝ հիացած կամ շփոթված, բայց երբեք՝ անտարբեր։

Խոշոր վարդագույն շուրթեր, պինդ ընդգծված մորուքով դեմք, խաղային երկար եղունգներ, վզին մարգարիտների շղթա ու շքեղ մատանիներ՝ նրա արտաքինը երբեք պատահական չէ։ Ամեն մի դետալ, ամեն մի կետ մարմնի վրա մտածված է՝ որպես խոսք, որպես հայտարարություն. «Ես այստեղ եմ, և իմ պատմությունը՝ ես եմ գրում»։
Նա չի մտել արվեստի աշխարհ՝ աննկատ։ Իր տեսքով ու ներկայությամբ նա մարտահրավեր է նետում այն մտածողությանը, որը սովոր է կաղապարային գեղեցկությանը, ստանդարտ առնականությանը կամ կանացիությանը։
Նա մերժում է սահմանափակումը, և փոխարենը առաջարկում ազատություն՝ ինքնաարտահայտման մեջ։ Նրա պատկերային լեզուն ավելի բարձր է խոսում, քան որևէ հարցազրույց․ դա համարձակության մարմնավորումն է, որտեղ մարմինը վերածվում է ուղերձի։

Հեղինակավոր գերմանական նորաձեւության միջոցառումների մշտական այցելու լինելով՝ նա երբեք չի փորձում «համապատասխանել»։ Եթե ամբողջ դահլիճը միանման պիջակներով է, նա գալիս է մերկացված ուսերով։ Եթե մյուսները երկմտում են խոշոր մատանիների հարցում, նա կրում է երեք՝ միաժամանակ՝ ոսկե շրջանակներով, առյուծի դիմապատկերներով։ Նա չի փնտրում ընդունվածը՝ ինքն է դառնում ընդունելության չափանիշ։

Իր ճանապարհը հեշտ չի եղել։ Նա խոսել է բազմաթիվ անգամ այն մասին, թե ինչպես է մանկության տարիներին բախվել խտրականության, ծաղրանքի, նույնիսկ ֆիզիկական բռնության։ Սակայն նա երբեք չի հանձնվել։ Նա փոխել է իր ցավը ուժի, իր լռությունը՝ արվեստի։ Նրա ներկայությունը այսօր ուղերձ է բոլոր նրանց, ովքեր երբևէ վախեցել են տարբերվելուց։
Նա բացահայտում է այն ճշմարտությունը, որ ինքնությունը սահմանափակել հնարավոր չէ՝ ո՛չ սեռով, ո՛չ արտաքինով, ո՛չ հասարակության կարծիքով։ Նա ստեղծել է մի աշխարհ, որտեղ հակադրություններն ապրում են ներդաշնակ։

Երբ նրան հարցնում են՝ արդյո՞ք երբևէ մտածել է հասարակության կարծիքը հաշվի առնելու մասին, նա միայն ժպտում է ու պատասխանում. «Իմ գոյությունն արդեն իսկ հարց է նրանց համար, ովքեր վախենում են տարբերությունից»։ Բայց տարիները ցույց են տվել՝ նա վաղուց հաղթահարել է ուրիշների կարծիքի ծանրությունը։
Նրա համարձակությունն ու անհնարինին հակված ոճը գրավել են ոչ միայն նորաձևության սիրահարներին, այլև սոցցանցերում հազարավոր հետևորդների, ովքեր նրան համարում են ոգեշնչման աղբյուր։

Նա գեղեցիկ է՝ ոչ թե ըստ հասարակության սահմանած չափանիշների, այլ ըստ այն չափորոշիչի, որն ասում է. «Ես ինձ սիրում եմ այսպիսին՝ ամբողջությամբ»։ Այդ անկեղծ, մերկ ու հպարտ գեղեցկությունը շողում է լուսանկարներից, բեմից, նույնիսկ լուռ նայվածքից։ Եվ գուցե հենց այդ պատճառով էլ նա դարձել է սիմվոլ մի շարժման, որտեղ գեղեցկությունը սկսվում է ներսից ու արտացոլվում է անկաշկանդ արտահայտման միջոցով։
Նա ոչ միայն իր արտաքնով է հիացնում, այլև իր խիզախ պատմությամբ, որով ներշնչում է ուրիշներին՝ սիրել սեփական տարբերությունը։ Նա կյանք է ներշնչում յուրաքանչյուրին, ով զգացել է, որ այլ է, բայց վախեցել է դա ցույց տալ։ Նրա ամեն մի լուսանկար՝ սոցցանցերում կամ ամսագրերում, բղավում է՝ «Թույլ մի տուր, որ ուրիշները սահմանեն, թե ով ես դու»։
Նրա անունը այսօր կարող է դեռ բազում մարդկանց համար մնում է խորհրդավոր, բայց կերպարը՝ դարձել է իսկական մշակութային ու էմոցիոնալ խորհրդանիշ։ Նա այն մարդկանցից է, որոնք պատմություն չեն պատմում՝ նրանք ինքնին են պատմություն։