Նրանց ես համարում եմ իմ երկրի ու իմ անձնական թշնամին, բայց առանց ճշտելու ամեն բլթոց մի տարածեք, էլի․․․


Լիզա Ճաղարյանը, ով հանրության շրջանում հայտնի է որպես լրագրող, աչքի է ընկնում քաղաքական գրառումներով։ Նա անդրադառնում է իշխանություններին, ընդդիմությանը և այս քաոսի մեջ փորձում մնալ անաչառ և ակողմնակալ։

Եվ ահա լրագրողի հերթական գրառումը հենց այս մասին է։ Նա խնդրել և հորդորել է ընկերներին չտարածել չճշտված տեղեկատվություն, քանի որ ամեն բան գրում են․ ում մտքով ինչ անցնի։

Նա մասնավորապես գրել է․ «Օրվա իշխանությանը` իր թափթփուկներով, ես համարում եմ իմ երկրի ու իմ անձնական թշնամի։ Առանց գույների խտացման։

Բայց մի բան խնդրեմ, էլի, իմ ֆեյսբուքյան մտերիմներին. առանց ճշտելու ամեն բլթոց մի տարածեք էլի` ՆՈՒՅՆԻՍԿ սրանց մասին։ Կեղծիքը կեղծիք է` ում ուզում է վերաբերի։

Բոլորդ էլ գիտեք, թե ինչքան, այսպես կոչված` կայքեր են բուսնել աղբահորերից, համբերեք` որևէ ծանրակշիռ աղբյուր գրի, հաստատի` նոր տարածեք։ Հա՞։ Լա՞վ։ Ասեք` հա»։


Понравилась статья? Поделиться с друзьями: