Նվիրվում է նիկոլական ու հականիկոլական բոլոր հայհոյողներին․ Նաիրա Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը, ով իր քաղաքական հայցաքներով մշտապես կիսվում է իր լսարանի հետ, շարունակում է կատարել վերլուծություններ և սեփական տեսակետը հայտնել հանրությանը։

Նաիրա Զոհրաբյանն օրերս սոցտիրույթում կիսվել է մի հոլովակով, որտեղ տարիներ առաջ ԱԺ ամբիոնից խոսել է ատելության խոսքի տարածման մասին։

Մի քանի տարվա վաղեմության հոլովակին կից Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Կոճապղպեղով սալաթ կերեք։ Երկու տարի առաջ ասածս ամեն բառի տակ նորից ստորագրում եմ։ Նվիրվում է նիկոլական ու հականիկոլական բոլոր հայհոյողներին և սեռախեղվածներին։

Ու ինձ համար հեչ տարբերություն չկա՝ հայհոյանքի և ատելության վիրուս տարածողը Նիկոլի վկա է, թե մեկ այլ «փրկչի» վկա։ Եթե ինչ-որ մեկը չի ընդունում ինչ-որ մեկի հանդեպ ձեր կռապաշտությունը՝ դրա համար մարդուն ուտել պետք չի՝ կարաք կոճապղպեղով սալաթ ուտեք»։

Նաիրա Զոհրաբյանը խոսքի մանրամասները կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!