Սոնա Մնացականյանին օրերս ճանաչեցին բոլորը։ Նրա մահը ցնցեց հանրությանը։ Նա ընդամենը քսանինն տարեկան էր՝ կյանքով, նպատակներով և երազանքներով լի աղջիկ, ով սպասում էր առաջնեկին։

Սոնան բժիշկ Մնացական Մնացականյանի դուստրն է։ Րոպեների ընթացքում ընտանիքն ընկղմվեց վշտի և ցավի մեջ, կոտրվեցին կյանքեր և սիրով լի սրտեր։

Նրա ամուսինը՝ Աշոտ Վարդանյանը, կնոջ մահից հետո հանդես եկավ գրառմամբ և պատմեց սրտի ցավի ու հույզերի մասին։

Աշոտը նշել էր, որ Սոնայի հետ ինքը մոլորակի ամենաերջանիկ մարդն էր, և երջանկությունը տևեց ընդամենը ութ ամիս և երկու օր։ Աշոտը կրկին անասելի հուզիչ գրառմամբ է հանդես եկել։

Նա պատմել է՝ ինքը դագաղի կողքին նստած նայում էր իր կյանքի սիրուն ու չծնված երեխային, այնուհետև նա շարունակել է պատմել և ներկայացրել է կնոջ մասին որոշ մանրամասներ՝ անսահման հուզիչ։ Այդ մասին դիտեք վարը ներկայացված տեսանյութում։