Երեկ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը որակվել է որպես ավերիչ։ Այն աղետալի հետևանք է ունեցել․ կան զոհեր, վիրավորներ, փլուզված շենքեր և այլն։
Երկրաշարժը վայրկյանների ընթացքում խլել է կյանքեր, տներ և մեծ ողբերգություն բերել երկրում։ Համացանցում տարածվող կադրերն ու դրվագներ ուղղակի սարսափելի են։
Փլուզված վայրերում փրկարարները շարունակում են աշխատանքները և փորձում փլատակների տակից դուրս բերել մարդկանց, որոնք կա՛մ ծանր վիրավորումով են լինում, կա՛մ մահացած։ Նրանց մեջ կան երեխաներ և կանայք։ Զոհերի և վիրավորների վերաբերյալ տվյալները պարբերաբար թարմացվում են։
Երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է ութ բալ։ Որոշ մասնագետներ նշում են, որ այն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ։ Տարածվող կադրերում կարելի է տեսնել սարսափ ֆիլմ հիշեցնող դրվագներ։
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 800, վիրավորվել՝ 11 119 մարդ (թարմացվող)։ Վարը կցված տեսանյութում ներկայացված են կադրեր Թուրքիայի և Հալեպի երկրաշարժերից։