Օրեր առաջ կատարված ավտովթարից տուժել է հայտնի բլոգեր Արսեն Հակոբյանը։ Ինչպես հայտնել էինք՝ այն կատարվել է Գեղարքունիքի մարզում։

Տեղեկությունն անմիջապես լուսաբանել է Գագիկ Շամշյանը և հայտնել՝ հայտնի բլոգերը տեղափոխվել է հիվանդանոց։ Արսեն Հակոբյանը գտնվում էր ծանր վիճակում։

Նա հարվածի պահին կորցրել էր գիտակցությունը։ Հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո նա գիտակցության է եկել։ Նրա ընկերները խիստ անհանգստացած և մտահոգված էին։ Եվ ահա այսօր Արսենի ընկերները շտապում են տեղեկացնել ուրախալի լուրի մասին։

Նրանք բարի և դրական լուրեր ունեն Արսենից։ Առավոտը հրաշալի տեղեկությամբ են սկսել։ Արսենի առողջական վիճակում դրական դինամիկա է գրանցվել։ Ընկերները նշում են, որ նա ուժեղ է և կկարողանա այս պայքարից հաղթանակած և պատվով դուրս գալ։

Արսեն Հակոբյանի հետևորդներն անչափ ուրախացել են լուրով և շուտափույթ կազդուրում մաղթել սիրված և հայտնի բլոգերին։ Առողջություն ենք մաղթում Արսենին։