Նոր մանրամասներ՝ բանկում տեղի ունեցած պայթյունից. հայտնի են տուժածների անունները


Առավոտը բացվեց վատ լուրով։ Աշտարակ քաղաքում գտնվող Յունիբանկը աշխատանքային օրը դժբախտությամբ սկսցեց։

Բանկի աշխատակիցները առավոտյան շտապել են աշխատանքի և սովորականի համաձայն ցանկացել վերսկել աշխատանքային օրը, սակայն օրը սովորականի պես չի ընթացել։ Բանկում ուժգին պայթյուն է որոտացել, որի հետևանքով տուժածներ և անգամ մահ է գրանցվել։ Պայթյունն ուղեկցվել է հրդեհով։ Տուժածներն անմիջապես տեղափոխվել են տարածքային հիվանդանոց։ Հայտնում են, որ տուժածների թիվը հասնում է հինգի։

Նաև նշվում է, որ մեկ զոհ կա։ Աշտարակի բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ մահացած աշխատակիցը բանկի մաքրուհին է։ Նրա անունը Լուսիկ է։ Տուժածների թվում է նաև բանկի կառաավրիչը։

Նա այրվածքներ ունի, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։ Նրան տեղափոխել են Երևան։ Իսկ մեկ այլ տուժած աշխատակիցը՝ Լենա Աբրահամյանը, թեթև վնասվածքներ ուներ, ստացել է առաջին բուժօգնությունն ու գնացել։

Շուխյան Հայկը գտնվում է հիվանդանոցում, իսկ Արմեն Մինասյանը, ով կնոջն էր բանկ տարել, գլուխն է վնասել, կնոջ մազերն է այրվել։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը գազն է։ Բորոլրին առողջություն ենք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: