Նոր լուսանկարներ՝ Քարդաշյանների Գառնի այցից


Օրերս Հայաստանում էին Քիմ և Քորթնի Քարդաշյանները՝ իրենց երեխաների հետ։ Նրանք մի քանի նպատակով էին ժամանել պատմական հայրենիք՝ նախ Քիմը պետք է մասնակցեր Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին, ապա պետք է ընտանիքով մկրտվեին Էմիածնում և ողջ ընթացքում տեղի էին ունենում նրանց ռեալիթի շոուի նկարահանումները։

Այցի ընթացքում Քիմն ու Քորթնին հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մի շարք բիզնես խորհրդակցություններ են անցկացրել գործարար միջավայրում, ինչպես նաև ժամանցը վայելել երևանյան փողոցներում, ռեստորաններում և Գառնիում։

Համացանցում նոր լուսանկարներ են հայտնվել հենց Գառնիի այցից։ Քարդաշյանները ոճային սև հագուստ էին կրել այդ օրը՝ բոլորը ազգային մոտիվներով «Պռեգոմեշ» զարդերով։

Հիանալի լուսանկարներ են ստացվել․ հայաստանյան բնությունը, թոթալ-բլեք լուքերը և ոճային զարդերը։ Քարդաշյանները նման կերպ «գովազդել են» հայկական տուրիզմը՝ ցույց տալով, թե ինչ հրաշալի վայրեր կան Հայաստանում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!